Արցախ

Արցախում տեղի է ունեցել ջրի ազգային խորհրդի անդրանիկ նիստը

2 րոպեի ընթերցում

Արցախում տեղի է ունեցել ջրի ազգային խորհրդի անդրանիկ նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստը, որտեղ քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչակից հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացման խոսքում պետական նախարարը կարևորել է այսօրինակ խորհրդի առկայությունը, նշել, որ ազգային խորհրդի գործունեության հիմքում պետք է դրված լինի միջգերատեսչական համագործակցության և համակարգման, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվության փոխանական ապահովումը: Օրակարգային հարցերից էր ջրի ազգային խորհրդի քարտուղարի ընտրության հարցը: Գ. Մարտիրոսյանի առաջարկով խորհրդի քարտուղար է ընտրվել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Գասպարյանը:

Նիստում ամփոփ տեղեկատվություն է տրամադրվել Արցախում գործող հիդրոէլեկտրակայանների մասին, ներկայացվել է ՀԷԿ-եր կառուցող կազմակերպությունների ներկայացրած հայտերի մասին տեղեկանքը, ըստ որի նախատեսվում է ևս 4 փոքր ՀԷԿ-ի շինարարություն:

Խորհրդի անդամների առաջարկով հարցը հանվել է օրակարգից՝ լրացուցիչ քննարկումներ ծավալելու և մասնագիտական եզրակացությունն ուսումնասիրելու նպատակով:

Ջրի ազգային խորհդի անդրանիկ նիստում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ջրային էկոհամակարգերը պահպանելու, ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում