Life

Անջելինա Ջոլին լուսանկարվել Է Madame Figaro նորաձեւության հանդեսի շապիկի համար

1 րոպեի ընթերցում

Անջելինա Ջոլին լուսանկարվել Է Madame Figaro նորաձեւության հանդեսի շապիկի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի եւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին լուսանկարվել Է նորաձեւության եւ գեղեցկության մասին Madame Figaro ֆրանսիական հանդեսի նոյեմբերյան համարի շապիկի համար: Լուսանկարն իր Instagram-օգտահաշվում հրապարակել Է հրատարակության գլխավոր խմբագիր Ռիչարդ Ջանորիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում մերկ Ջոլին, ձեռքերը վեր պարզած, պառկած Է ջրով լի մարմարե լոգարանում եւ նայում Է տեսախցիկին: Դերասանուհու երկրպագուները հիացած են լուսանկարից: «Պարզապես իդեալական Է»,-գովաբանել Է բաժանորդներից մեկը: «Նա միշտ լեգենդար Է լինելու»,-համաձայնել Է մեկ այլ օգտատեր: «Որքան գեղեցիկ Է. անհամբերությամբ սպասում եմ հարցազրույցին ու լուսանկարների»,- հավելել Է Ջոլիի երկրպագուհիներից եւս մեկը: Որպես լուսանկարի հեղինակ հանդես Է եկել ծագումով արգենտինացի Անդրես Կուդացկին, որի լուսանկարները քանիցս հրապարակվել են այնպիսի հայտնի հրատարակություններում, ինչպիսիք են՝ The Washington Post-ը, The New York Times-ը, The Guardian-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում