Ամփոփվել են «ARPA» ինստիտուտի նորարարության ամենամյա մրցույթի արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «ARPA» (Analysis Research and Planning for Armenia,) ինստիտուտի կողմից իրականացվող նորարարության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում երիտասարդ գիտնականներին հանձնվել են սերտիֆիկատներ, իսկ հաղթողներին շնորհվել են վկայագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին, նշել է, որ հրաշալի է, երբ կան գիտությամբ հետաքրքրվող և գիտությանն ու տեխնոլոգիական զարգացմանն աջակցող կազմակերպություններ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Հակոբ Արշակյանի խոսքով` ամենակարևորը, որ կարելի է ակնկալել Սփյուռքից, գիտելիքի աջակցությունն է, որը, միավորվելով մեր երկրի գիտելիքի և գիտության հետ, կարող է շատ մեծ արդյունքներ գրանցել։

Նախարարը մի շարք օրինակներ է բերել գիտությունից դեպի ապրանքայնացում, առևտրայնացում շղթան Սփյուռքի օգնությամբ զարգացնելու հնարավորությունների, ներքին գիտական արդյունքը ճիշտ օգտագործելու վերաբերյալ, բարձր է գնահատել «ARPA»-ի դերը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը մրցույթի մասնակիցներին մաղթել է նորանոր ձեռքբերումներ, կարևորել, որպեսզի նրանց գաղափարները շարունակական լինեն, և այնպիսի էկոհամակարգ ստեղծվի, որտեղ հնարավոր կլինի գիտությունից մինչև շուկա կապն ապահովելով` ստեղծել ինքնավերարտադրվող և ինքնաֆինանսավորվող ամբողջական մի շղթա։

Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը նշել է մի շարք նորարարական գաղափարների մասին, որոնք «ARPA»-ն ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում։ Նա հատկապես ընդգծել է նանոտեխնոլոգիական կենտրոն ստեղծելու, սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեության, գիտական հանդեսների հրատարակման նպատակների մասին։

Հակոբ Փանոսյանը նաև տեղեկացրել է, որ ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնին «ARPA»-ն նվիրել է բարձրակարգ սարքավորումներ։

«ARPA» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խթանումը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում