Microsoft-ը Android-ով աշխատող ծալովի հեռախոս Է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել Է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաեւ կարելի Է կիրառել որպես պլանշետ: Շնորհանդեսը հեռարձակվել Է նրա պաշտոնական կայքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սմարթֆոնը նախատեսված Է Android օպերացիոն համակարգի համար:

Նա ունի երկու Էկրան՝ յուրաքանչյուրը 5,6 դյույմ անկյունագծով: Բացված վիճակում սարքը կարելի Է կիրառել որպես պլանշետային համակարգիչ՝ 8,3 դյույմ անկյունագծով Էկրանով: Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում Է գրպանի մեջ: Ինչպես ցուցադրվել Է մամուլի ասուլիսում, երկու Էկրաններն Էլ կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը:

Surface Duo-ն մշակելիս որպես Microsoft-ի գործընկեր հանդես Է եկել Google ընկերությունը: Սարքի օգնությամբ կարելի կլինի կիրառել այն հավելվածները, որոնք հասանելի են Google play ցանցային խանութում: Ինչպես պարզաբանել են Microsoft-ի ներկայացուցիչները, սարքը վաճառքում կհայտնվի 2020 թվականին: Դրա մի քանի տեխնիկական բնութագրեր դեռեւս չեն բացահայտվում: Օրինակ, պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ պրոցեսորով Է այն հանդերձվելու, ինչպես նաեւ՝ խցիկ լինելու Է արդյոք դրա հետին պանելին: Wired ամերիկյան մասնագիտացված հանդեսի տվյալներով, Surface Duo-ն կստանա Snapdragon 855 պրոցեսորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում