Հասարակական

Հրայր Թովմասյանը չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Հրայր Թովմասյանը չի մասնակցի իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի մասնակցի Ազգային ժողովի նիստում իր լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագծի քննարկմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հրայր Թովմասյանն այս մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Հրայր Թովմասյանը նշել է, որ նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում