Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հովհաննես Չեքիջյանի և Նիկոլայ Կոստանդյանի հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային հերոս, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել Հովհաննես Չեքիջյանի անձնական ավանդը հայ ազգային մշակույթի, երգչախմբային արվեստի զարգացման մեջ, ինչպես նաեւ նրա բացառիկ ծառայությունները Հայաստանը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում՝ հավելելով, որ Արցախում հատուկ հարգանք են տածում նրա նկատմամբ:

Բակո Սահակյանը ողջունել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանի նշանավոր երգչախմբերի համերգների անցկացումը մեր հանրապետությունում՝ այն պահանջված համարելով Մեծն վարպետի ստեղծագործական ժառանգության պահպանման եւ տարածման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն Русский

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել