Ինովացիա

«WCIT 2019»-ը թողարկել է բջջային հավելված

1 րոպեի ընթերցում

«WCIT 2019»-ը թողարկել է բջջային հավելված

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թողարկվել է «WCIT 2019»-ի բջջային հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ և համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։ Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաև B2B հանդիպումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելվածը կարելի է ներբեռնել «App Store»-ից և «Play Market»-ից, ստեղծել է «Hack Teck» ընկերությունը։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեքwww.wcit2019.org:

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում