Իրավունք

ԱԺ. քննարկվում է Մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ. քննարկվում է Մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը: Ժամանակին այս կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: Այնտեղ մոտ 2.3 հա տարածք կա, որի մեծ մասը հաստաբուն ծառեր են»,- ասաց Զեյնալյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենց խմբակցությունն այս նախագծին քվեարկելու է ազատ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում