Շարունակվել է Ֆրենք Փալունի աշխատանքային այցն Արցախ
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին “Adventist Health Glendele” կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այնուհետև կոնգրեսականն այցելել է “The HALO Trust” ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին:
Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն կատարած շրջայցով:
Կարդացեք հոդվածը` Русский