Մակունցն անհասկանալի է համարում Թովմասյանի հարցով նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշում չհայտնելը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անհասկանալի է համարում այն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը, ըստ էության, դիրքորոշում չհայտնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ուզում եմ նկատենք՝ ԲՀԿ-ն ասում է, որ ոչ թե դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ նախընտրում են առհասարակ չմասնակցել քվեարկությանը, խմբակցությունն ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով հարցին, թե ըստ իր կարծիքի՝ կա՞ արդյոք մի բան, որը ԲՀԿ-ին կաշկանդում է չմասնակցելու քվեարկությանը, խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ նախկինում նրանք այլ դիրքորոշում են ունեցել (դեմ են քվեարկել Թովմասյանի՝ այդ պաշտոնում նշանակման քվեարկությանը), և Մակունցն այդ պարագայում անհասկանալի համարեց դիրքորոշում չհայտնելը: Նա շեշտեց՝ քայլերի պարզաբանումը պետք է ներկայացնի հենց ԲՀԿ-ն:

Նա համաձայնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն մտքին, որ ԱԺ-ն չի որոշում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն, թե ոչ: «Դա ոչ թե մենք առանձին պատգամավորներով ենք որոշում կամ հայտարարում, այլ օրենքն է սահմանում: ԱԺ-ն ընդամենը նախագիծ է ներկայացնում Սահմանադրական դատարանին, և այդ կառույցն է որոշում, թե ինչ է տեղի ունենալու հետագայում»,-նշեց Մակունցը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ներկայացվել են այն իրավական հիմքերը, որոնք իրենց գնահատմամբ, կարևոր ու ծանրակշիռ են, և իրենք չեն պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել: Մակունցը նշեց՝ կարծում է, որ ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ խմբակցությունում քննարկումների արդյունքում որոշում են կայացրելչմասնակցել ՍԴ դատավոր(անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը: Նա նշել էր, որ ուսումնասիրել են ներկայացված փաստաթղթերը, դրույթներն ու տեսել , որ կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ, թույլ հիմնավորումներ: Բացի այդ Ծառուկյանը նկատել էր, որ վերջիվերջո Թովմասյանի լիազորությունները դադարեցնել-չդադարեցնելու հարցը որոշում է ոչ թե Ազգային ժողովը, այլ Սահմանադրական դատարանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան