ՀՀ բնակչությունը 28 տարում նվազել է շուրջ 17%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակը 1991թ. մինչ 2019թ. նվազել է շուրջ 17 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի կենտրոն»-ի կողմից կազմակերպված Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրների թեմայով համաժողովի ընթացքում ասաց Ազգային վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության և հանրության վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«1991թ. մեր երկրի բնակչությունը եղել է ավելի քան 3.5 մլն, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 մլն 965 հազար, շուրջ 17 տոկոս բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել: Նվազումը շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել Լոռու մարզում, որտեղ գրեթե 42 տոկոսով է նվազել բնակչության թվաքանակը, հաջորդը Շիրակի մարզն է, որտեղ շուրջ 30 տոկոս նվազում կա, իսկ Վայոց ձորի մարզում բնակչության թվաքանակը նվազել է մոտ 20 տոկոսով»,- ասաց Կույումջյանը:

Կարինե Կույումջյանը նշեց, որ 1991-2011թ. Հայաստանի բնակչությունը բնական ճանապարհով հավելաճ է գրանցել շուրջ 400 հազարով, ինչը որոշ չափով մեղմել է նույն ժամանակահատվածում գրանցված 950 հազար արտագաղթը: 2012-2018 թթ. Հայաստանում բնական հավելաճը եղել է 92 հազար, արտագաղթը՝ 150 հազար մարդ:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը