Քաղաքականություն

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրակցված են բազմադարյա պատմությամբ. Պուտին

1 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրակցված են բազմադարյա պատմությամբ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած երկկողմ հանդիպմանը:

«Ցանկանում եմ ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Դրանք ամրակցված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների, այլ մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը շնորհավորեց ՀՀ վարչապետին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների համար: «Դրանք իսկապես լավն են՝ նաև մեր երրորդ երկրների գործընկերների հետ կապերը զարգացնելու առումով: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, իսկ, միգուցե, կարևորագույնն է մեզ համար՝ իրականացվել են Միության անդամ երկրների միջև բոլոր պայմանավորվածությունները կազմակերպության շրջանակներում: Դուք այն անձն եք, ով առավելագույն ջանքեր է գործադրել այսպիսի արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ոչ միայն Ձեզ շնորհավորում եմ, այլ նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- եզրափակեց Վլադիմիր Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում