Life

Քվենտին Տարանտինոն գիրք Է գրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին

1 րոպեի ընթերցում

Քվենտին Տարանտինոն գիրք Է գրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քվենտին Տարանտինոն պատմել Է, որ ինքը վեպ Է գրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին, որը կինոյի սիրահար Է դառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:

Ռեժիսորը Մարտին Սքորսեզեի հետ զրույցում գրքի հետ կապված իր աշխատանքի մասին պատմել Է Ռեժիսորների ամերիկյան գիլդիայի եռամսյակային հանդեսի աշնանային համարի համար. «Հենց այժմ ես գիրք եմ գրում: Գլխավոր հերոսը մասնակցել Է Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ շատ արյուն Է տեսել»:

«50-ականներին նա վերադառնում Է տուն: Հոլիվուդյան բոլոր ֆիլմերը նրան մանկական են թվում այն ամենից հետո, ինչի միջով նա անցել Է: Եվ ահա նա հանկարծ լսում Է Կուրոսավայի եւ Ֆելինիի աշխատանքների մասին,-հավելել Է ռեժիսորը:-Դրանք գրավում են նրան, մի քանիսը դուր են գալիս, մյուսները՝ ոչ, մի քանիսից Էլ նա գլուխ չի հանում, բայց գիտակցում Է, որ իր առջեւ արժեքավոր բաներ են»:

Գրքի վերաբերյալ ոչ մի այլ մանրամասնություն չի հաղորդվում: Բայց հրատարակությունն այն եզրակացությունն Է արել, որ ռեժիսորն առայժմ հետաձգել Է «Աստղային ուղի» լիամետրաժ ֆիլմի հետ կապված աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում