Սպորտ

Բասկետբոլի Եվրասիական լիգան ներկայացուցչական է լինելու. Կարեն Գիլոյան

2 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Եվրասիական լիգան ներկայացուցչական է լինելու. Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ բասկետբոլի լիգան կարող է լուրջ միջազգային մրցաշար դառնալ, որին կարող է մասնակցել 16 թիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԵԱՏՄ լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը: «Լիգան բաց կլինի նաև այլ երկրների համար: Մտածում են մի քանի տարի անց կանոնավոր առաջնությանը մասնակցելու հրավիրել նաև վրացական և իրանական թիմերի: Եվրասիական լիգան ներկայացուցչական է լինելու»,-ասաց Գիլոյանը:

Մրցաշարում կլինի նաև մրցանակային հիմնադրամ, որը դեռևս վերջնական ձևավորված չէ: «Բոլոր թիմերի համար կարևոր է, որ հաջողվի կոմերցիոն լիգա ստեղծել»,-ասաց Երևանի «Ուրարտու» ակումբի նախագահ Արա Պողոսյանը:

Ըստ նախագծի հեղինակների, մրցաշարի երկրորդ փուլում, որտեղ կմրցեն 4 ակումբներ, խաղերը կարող են անցկացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում:

Հայաստանը Եվրասիական լիգայում կներկայացնեն «Արագած» և « Ուրարտու» ակումբները: Լիգայի բոլոր հանդիպումները տեղի կունենան «նախկին Միկա» մարզադահլիճում: Առաջնության մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ին։ Ժամը 20:00-ին նախկին «Միկա» մարզադահլիճում կմրցեն«Արագածն» ու ղազախական«Բարսին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում