Քաղաքականություն

Պուտինը Երեւանում հանդիպումներ կունենա Փաշինյանի եւ Ռոհանիի հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը Երեւանում հանդիպումներ կունենա Փաշինյանի եւ Ռոհանիի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երեւանում, առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում