Բանակում կստեղծվի նոր հատուկ միավոր. զինծառայողները կստանան հիմնարար և գործնական գիտելիքներ 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և «Հայ Տեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Պետրոսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սույն հուշագրով ազդարարվեց «1991 ստորաբաժանումի» ստեղծումը:

«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

«Մենք կտրամադրենք տարածքը, մնացածն էլ կանեն մեր գործընկերները՝ կլինեն համապատասխան դասախոսներ, մենթորներ»,- նշեց Տոնոյանը:

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ: Դրանց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հուշագրի ստորագրմամբ սկիզբ դրվեց պատմական ու կարևոր նախաձեռնության:

«ՊՆ-ում ստեղծվում է «1991 ստորաբաժանում», որը ոլորտային է լինելու: Ժամկետային այն զինծառայողները, ովքեր հատուկ կարգով անցնելու են զինծառայության ՊՆ-ի կիբերանվտանգության ստորաբաժանումներում՝ շնորհիվ սկսված այս ծրագրի, հնարավորություն կունենան ձեռք բերել մեր գերատեսչության համար շատ կարևոր դեր ունեցող գիտելիքներ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ զինծառայողները նաև ՀՀ-ի անվտանգության համար կիբեռանվտանգության ոլորտում կկարողանան իրականացնել նաև գիտահետազոտական ուսումնասիրություններ և այլ գործառույթներ:

FAST հիմնադրամի հետազոտական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ հուշագրով FAST հիմնադրամին վերագրված է ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը:

«FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական մոտ 6 ամիս տևողությամբ դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար: Դասընթացներ կազմակերպվելու են նաև «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անձանց համար՝ մոտ 4-6 ամիս տևողությամբ»,- նշեց Սարգսյանը և ավելացրեց, որ FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:

«Հայ Տեք կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Պետրոսյանն ընդգծեց, որ հուշագրով սկիզբ է դրվում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը՝ պաշտպանական բնագավառում:

«Այս ծրագրում կա սոցիալական բաղադրիչ, որով ժամկետային ծառայությանը նոր մոտեցում է ձևավորվելու և նոր որակ է հաղորդվելու: Տարկետման իրավունք չունեցող նորակոչիկները զորակոչվելու են բանակ, և զորացրվելու դեպքում ունենալու ենք նոր մասնագիտական հմտություններով երիտասարդներ, ովքեր համալրելու են այս ոլորտը»,- նշեց Պետրոսյանը:

Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարվա ընթացքում կստեղծվի զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների առևտրայնացմանը:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել