Արցախ

ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ռազմավարական զորավարժության ղեկավարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ, ծավալվել պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամոջւլի ծառայությունից, նույն ժամանակահատվածում հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ենթակա մի շարք ստորաբաժանումներ, գիշերային ու ցերեկային ժամերին, ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային-մարտավարական զորավարժություններում, որոնց ընթացքում, իրականին առավելագույնս մոտ պայմաններում, խաղարկվել են տվյալ ստորաբաժանումների մարտական խնդիրներին համահունչ պաշտպանողական ու հակահարձակողական բնույթի մարտական դրվագներ:

Իրականացված միջոցառումների ընթացքում, որը վերահսկել են հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիրները, անձնակազմը ցուցաբերել է մարտական ու հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում