Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման, որը Խաչատրյանին կալանավորելու որոշում էր կայացրել. Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները