Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք նախագծերի հետ կապված հարցեր:

Նախագահն Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար Վարդան Նազերյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ հույս հայտնելով, որ նա նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում