Արցախ

Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հադրութի շրջան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հադրութ քաղաքում նախագահը մասնակցել է շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ առողջապահական հիմնարկների ցանցի արդիականացումը եւ ընդլայնումը շրջաններում ունի ռազմավարական նշանակություն, եւ աշխատանքներն այս ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Այնուհետեւ նախագահը մասնակցել է Մեծ Թաղեր գյուղի մոտակայքում նոր անասնապահական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը ծրագիրն իրագործելու համար երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին եւ ընդգծել, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող նման համալիրները նոր որակ են հաղորդում գյուղատնտեսության զարգացմանը շրջաններում եւ ողջ հանրապետությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում