Արցախի խորհրդարանում ընդունել են Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել էԿիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝քաղաքապետԱնդրեաս Պապախարալամպուսիգլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակությանն Արցախում ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Կիպրոսի և հայ ժողովուրդների պատմությունների և ճակատագրերի նմանությունը և համոզմունք հայտնել, որ պարբերական հանդիպումները հնարավորություն են ստեղծում միմյանց ճանաչելու և երկու երկրների քաղաքների միջև կապերը մշտական դարձնելու համար:

Խոսելով Կիպրոսի հետ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Արցախի արհեստական մեկուսացվածության պայմաններում այն նաև պատուհան է դեպի Եվրոպա: Նա նաև հույս է հայտնել, որ հանձին Կիպրոսի, Արցախը կունենա իր իրավունքների ու շահերի պաշտպանը Եվրոպական խորհրդարանում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ՍթրովոլոսքաղաքիքաղաքապետԱնդրեասՊապախարալամպուսը անդրադարձել է Կիպրոսում բնակվող հայ համայնքին և նրա գործունեությանը: Շեշտելով երկու ժողովուրդների պատմական անցյալի նմանությունը՝ նա նշել է, որ արդի մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է, որ երկու ժողովուրդները միասնական լինեն: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով մարդու հիմնարար իրավունքները և միջազգային իրավունքի այլ դրույթներ:

«Համոզված եղեք, որ այս պահից Արցախի պայքարի դեսպաններն ենք ոչ միայն Կիպրոսում, այլև՝ ամբողջ աշխարհում»,- նշել էԱնդրեասՊապախարալամպուսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի և Կիպրոսի խորհրդարանական հարաբերություններին, մարդասիրական ոլորտում համագործակցելու հեռանկարներին, ենթակառուցվածքների զարգացման գործում փորձի փոխանակմանը և այլ հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ,«ԱրցախիՀանրապետություն-Եվրախորհրդարան»բարեկամականխմբի նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Պատվիրակության ադամներն այնուհետև հանդիպել են «ԱրցախիՀանրապետություն-Եվրախորհրդարան»բարեկամականխմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի նախագահ Վահրամ Բալայանը հյուրերին է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կառուցվածքը, խոսել երկրի կառավարման համակարգի, տնտեսական ցուցանիշների և անվտանգությունն ապահովող պաշտպանության բանակի մասին:

Բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում փոխգործակցության, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում փորձի փոխանակման և ընդգրկուն համագործակցության հնարավորությունները:

Երկուստեք կարևորվել են Արցախի և Կիպրոսի հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքների և տեղական ինքնակառավարան մարմինների միջև համագործակցության շարունակականությունը:

Հայերեն Русский

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները