Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզպետի օգնականի կողմից ծեծի ենթարկված սպայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկներն ամեն ինչ անում են, որ վիճակը բարելավվի։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա անդրադարձավ նաև կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ասաց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ «Մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը։ Երկրորդը, քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում թե կոնկրետ բուժհիմնարկի, թե իր կողմից նախընտրած բժիշկների կողմից։ Նաև արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։

Վիճակը գնահատում են կայուն, անհանգստանալու հրատապ կարիք չկա։ Ուզում եմ միանգամից պատասխանել մեղադրանքներին, երբ ասում են, որ՝ սպանում են։ Չկա նման բան։ Մահվան սպառնալիք չկա, կան խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, ինչպես մեր շատ քաղաքացիների մոտ, որոնք իրենց բուժումը ստանում են ստացիոնար կամ տնային պայմաններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արսեն Թորոսյանը։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին