Պետական այրերը, եկեղեցականներն ու մշակույթի գործիչները ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի շիրիմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ին, մի խումբ պետական այրեր, եկեղեցականներ, մտավորականներ և արվեստասերներ այցելեցին Կոմիտասի անվան այգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով հայ կոմպոզիտորական արվեստի հիմնադրի շիրիմին: Այնուհետև կատարվեց հոգեհանգստի կարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղության համար աղոթք հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Կոմիտաս վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբույր և սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ու արդյունավորվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ և այլազգի երաժշտասեր յուրաքանչյուր անձի հոգու ապրումներին»,-ասաց Վեհափառը։

Նա ընդգծեց, որ Կոմիտասն Աստծո, եկեղեցու և հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգևոր պարարտ անդաստանը, որտեղ հայը հավիտենապես ճանաչում է իր հոգևոր «ես»-ը, առերեսվում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նվիրական աղոթքին, հայրենաշունչ և խրոխտ նախնյաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խոստովանեց, որ Կոմիտասի իր ամենասիրելի ստեղծագործությունը «Կռունկ»-ն է:

Նա շեշտեց, որ Կոմիտասի ներդրումը մեր մշակույթում հսկայական է և նրա 150-ամյակի շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումները վկայում են, որ պետությունը, իշխանությունը և հասարակությունը գնահատում է Կոմիտասի արվեստը:

Արարողությանը ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյան, մշակույթի գործիչներ և այլ մտավորականներ:

Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը թանգարան-ինստիտուտում մեկնարկեց Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կոմիտասի թանգարանում հնչեցրեց թանգարանի զանգը` ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Հայերեն English Русский

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է