Հասարակական

Զորավարժության ընթացքում զրահատեխնիկայի փոխադրումն իրականացվել է անվտանգ և ժամանակին

2 րոպեի ընթերցում

 Զորավարժության ընթացքում զրահատեխնիկայի փոխադրումն իրականացվել է անվտանգ և ժամանակին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զրահատեխնիկան երկաթուղով փոխադրվել է զորավարժարան: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների և զինվորական էշելոնների պաշտոնատար անձանց ներդաշնակ փոխգործակցության շնորհիվ զրահատեխնիկայի բարձումը, բեռնաթափումը և փոխադրումը իրականացվել են անվտանգ և ժամանակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացնում են պարետային ծառայություն: Բոլոր կայազորներում ստեղծվել են հսկիչ, շարժական և կարգավորման կետեր՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով:

Ռազ­մա­վա­րա­կան զո­­րա­վար­­­­ժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառա­զինու­թ­յան և ռազմական տեխնի­կա­յի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համա­կար­գե­րից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով: Հակառակորդի կողմից խոցե­լիու­թ­յունը նվազեցնելու համար լրակահավորվել են կրակա­յին դիրքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում