ԶՈՒ-ում ներդրվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց իր նախկին որոշումներից մեկում:

«Նախատեսվում է Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառել դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը, ինչպես նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հայերեն Русский