ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի ստորաբաժանումները ներգրավված են ռազմավարական զորավարժությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավարական զորավարժության շրջանակում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ենթակա ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին իրականացրել են քիմիական հարձակման ենթարկված տարածքների հայտնաբերման, մեկուսացման և վնասազերծման աշխատանքներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայերեն English