Life

Հարրին եւ Մեգանը մանուկ Արչիին ծանոթացրել են արքեպիսկոպոս Տուտուի հետ

1 րոպեի ընթերցում

Հարրին եւ Մեգանը մանուկ Արչիին ծանոթացրել են արքեպիսկոպոս Տուտուի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դուքսը եւ դքսուհին իրենց որդուն՝ Արչիին, ներկայացրել են ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մարտիկ արքեպիսկոպոս Դեսմոնդու Տուտուին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Սա չորսամսական մանկիկի առաջին հայտնվելն Է հանրության մեջ Աֆրիկայում արքայազն Հարրիի եւ Մեգանի 10-օրյա շրջագայության ընթացքում:

Արչին մոր ձեռքերի վրա գոհ եւ ժպտուն տեսք ուներ արքեպիսկոպոս Տուտուի եւ նրա դստեր՝ Տանդեկա Տուտուի հետ ծանոթանալու ժամանակ: Արքայազն Հարրին եւ Մեգանը կատակել են այն բանի շուրջ, թե փոքրիկը որքան ազատ Է իրեն պահում խցիկների առջեւ: «Նա իր տարիքի համեմատ շատ խելացի Է»,-որդու մասին ասել Է Մեգանը, իսկ արքայազն Հարրին նշել Է. «Ինձ թվում Է՝ նա արդեն վարժվել Է դրան»: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տուտուն պատմել Է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպումը «հազվագյուտ առանձնաշնորհ ու պատիվ Է» իր համար: Ընդհանուր առմամբ նա արքայազն Հարրիի, Մեգանի եւ Արչիի հետ միասին կես ժամ անցկացրել Է իր կողմից հիմնված Legacy Foundation բարեգործական հիմնադրամի գրասենյակում, որը գտնվում Է Քեյփթաունում, մի շենքում, որը ժամանակին կառուցել են ստրուկները:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում