Հասարակական

ԱԱԾ աշխատակիցները խաղարկեցին պատանդների ազատ արձակման հատուկ գործողությունը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ աշխատակիցները խաղարկեցին պատանդների ազատ արձակման հատուկ գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերը խաղարկեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքում գտնվող «պատանդների» ազատ արձակման և «ահաբեկչական խմբի» չեզոքացման հատուկ գործողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած գործողությունն անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակում:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ բոլոր ստորաբաժանումները մշտապես պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների:

«Այս պահին վտանգներ չունենք, սակայն բոլոր ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- ասաց Մարտիրոսյանը:

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքն անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում