1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատն ու ստորաբաժանումները սեպտեմբերի 24-ին ռազմավարական զորավարժության շրջանակներում ամբողջությամբ կատարել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներգրավված զինապարտները ներկայացել են զորամասեր, ստացել իրենց համազգեստն ու հանդերձանքը, զենք-զինամթերքը: Համալրվող տեխնիկան բերվել է հավաքակետեր, անցել տեխզննություն և կանգնեցվել շարք: