Հասարակական

Տոնոյանը ԲՀ պաշտպանության նախարարի օգնականի հետ քննարկել է  ոլորտում համագործակցության ընթացքը

1 րոպեի ընթերցում

Տոնոյանը ԲՀ պաշտպանության նախարարի օգնականի հետ քննարկել է  ոլորտում համագործակցության ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքին և զարգացման միտումներին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով իրականացվող միջոցառումներին ու հեռանկարային ծրագրերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության առկա մարտահրավերների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում