Վայոց Ձորի մարզպետը հայտնել է հրաժարականի որոշման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է մարզպետի լիազորությունները վայր դնելու մասին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ Տրդատ Սարգսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ

Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․

Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։

Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։

Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։

Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։

Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար»,- գրել է Սարգսյանը։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում այս տարվա ինը ամիսներին 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախությունների զոհերին

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական և հումանիտար գործակցությանը վերաբերող հարցեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին․ կա 11 վիրավոր

ՀՀ ՏԿԵ նախարարը Աշխաբադում մասնակցել է համաժողովի, նաև հանդիպումներ ունեցել

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը