Հասարակական

Եվրոպացի լրագրողը տեսանյութ է պատրաստել Հայաստանի ՏՏ ոլորտի և սպասվող համաժողովի մասին

1 րոպեի ընթերցում

Եվրոպացի լրագրողը տեսանյութ է պատրաստել Հայաստանի ՏՏ ոլորտի և սպասվող համաժողովի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիա տուրով հուլիսին Հայաստան այցից հետո լրագրող Նիկոլաս Գրասսոն տեսանյութ է պատրաստել Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի և երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին: Ինչպես հաղորդում է՝ «Արմենպրես»-ը՝ տեսանյութը հրապարակվել է ամենավարկանիշային հարթակներում և լրատվամիջոցներում մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և իսպաներեն ։

Տեսանյութը հրապարակվել է հենց ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:

Լրագրողը տեսանյութը վերնագրել է «Ինչպես Հայաստանը Խորհրդային Միությունից անցում կատարեց Սիլիկոնյան հովիտ»:

Տեսանյութում ներկայացվել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Տեսանյութի վերջում լրագրողը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ:

Մեդիա տուրը կազմակերպվել էր WCIT 2019-ի և «Հայաստանի եվրոպացի ընկերներ» ՀԿ-ի համագործակցությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում