Հասարակական

Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան և Հայաստանը կհամագործակցեն իրավապահ ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին սեպտեմբերի 17-ին նշվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում համատեղ համագործակցության ուղղությունները:

«Մենք աջակցում ենք Հայաստանի եվրաինտեգրման ուղուն և պատրաստ ենք օգնություն և աջակցություն ցուցաբերել ոստիկանության, սահմանային ծառայության և փրկարարական համակարգերի բարեփոխման գործում», - նշել է Արսեն Ավակովը:

Ուկրաինայի ՆԳՆ կապի բաժինը, Ուկրաինան և Հայաստանը համագործակցում են քաղաքացիական անվտանգության ոլորտում: Ինչպես նաև Ուկրաինայում մեծ և հինավուրց հայ համայնքի կյանքին վերաբերող հարցերով:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում