Քաղաքականություն

Պարոն Վանեցյանը հաստատեց, որ միայնակ չի գրել հայտարարությունը. Վլադիմիր Կարապետյան

2 րոպեի ընթերցում

Պարոն Վանեցյանը հաստատեց, որ միայնակ չի գրել հայտարարությունը. Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի տարածած հայտարարությանը և դրա վերաբերյալ իր մեկնաբանությանը: «Պարոն Վանեցյանը հաստատեց, որ միայնակ չի գրել հայտարարությունը, իրեն օգնել են»,-ասաց Կարապետյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ ինքը, երբ նշում էր. «Հույս ունենք այդ հայտարարության հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն», Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Նա հաջորդը օրը տվեց պարզաբանումներ, ես ուզում եմ պարզապես այդ օրվա կոնտեքստը վերհիշել, երբ վարչապետը շատ խնայողաբար բառերին մոտենալով խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել էր իր և իր ենթակայի միջև: Վարչապետն ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն ու դրանից հետո առերեսվել այն հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր թե իր համար, թե իր թիմի ներկայացուցիչների համար, դրա համար էլ առաջացան այդպիսի հարցադրումներ»:

Իր մեկնաբանության մեջ Վլադիմիր Կարապետյանը նշել էր. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին նա հղում է անում»,- ասել էր նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում