ԵԱՏՄ-ի երկրներն զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել Է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը: Այդ մասին ասված Է «Լրացել Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր կարելի Է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել Է որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետություններն զգացել են ինտեգրացման դրական Էֆեկտը, ընդլայնվել Է նրանց փոխգործակցությունը ֆինանսաբանկային սեկտորում, տրանսպորտի, արդյունաբերության, բժշկության բնագավառում»,-ասված Է Մատվիենկոյի ողջույնի խոսքում, որը Մինսկում հրապարակել Է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:

Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հնգամյակին, Մինսկում անցկացվում Է սեպտեմբերի 19-20-ին. միջոցառումը հավաքել Է 200-ից ավելի մասնակիցների: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում եւ ուժի մեջ Է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միավորման անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Français Русский

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին