Հասարակական

Գասպարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գեներալի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Գասպարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գեներալի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները գլխավոր դատախազին բողոք են ներկայացրել՝ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- գրել է Աթանեսյանը:

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում