Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններից Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի ազատվելու որոշումները եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Երկու պաշտոնյաների գործունեությունն իրենց գործառույթների շրջանակներում վարչապետին չի գոհացրել, չի բավարարել: Վալերի Օսիպյանին նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական՝ կառավարության ղեկավարը վստահաբար գտել է, որ նա այդ պաշտոնում օգտակար կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Աղաջանյանը՝ ընդգծելով, որ Վանեցյանը և Օսիպյանը հրաժարական են տվել վարչապետի որոշմամբ: Աղաջանյանը հավելեց, որ ներկա դրությամբ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում նշանակումների վերաբերյալ որոշումներ չկան:

«Ինչ վերաբերում է վարչապետի և պարոն Վանեցյանի հայտարարությունների դիսոնանսին, ապա դա եղել է վարչապետի որոշումը, իսկ ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքում հարգալից տեքստն այդ թվում պայմանավորված էր նաև գեներալների նկատմամբ հարգանքով: Որպեսզի տարընթերցում չլինի՝ ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից: Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել և նրանք ներկայացրել են դիմում»,- շեշտեց Էդուարդ Աղաջանյանը:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ