Քաղաքականություն

Ընթանում է ՔՊ վարչության նիստը. Լիլիթ Մակունցն անդրադարձավ քննարկվող հարցերի օրակարգին

2 րոպեի ընթերցում

Ընթանում է ՔՊ վարչության նիստը. Լիլիթ Մակունցն անդրադարձավ քննարկվող հարցերի օրակարգին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է վարչության նիստ, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից առաջ ազգային ժողովին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել՝ ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում, որովհետև հստակ օրակարգ չկա: «Ես չեմ կարող նաև ասել՝ ինչ հարցեր կհնչեցվեն իմ կողմից, բայց, համենայնդեպս, վարչության նիստի օրակարգի վարողը կհայտնի և կիմանանք՝ ինչ հարցեր կան օրակարգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը:

Հարցին՝ ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականները ի՞նչ են նշանակում, Մակունցը նշեց, որ կան բնականոն գործընթացներ և միայն այդ տիրույթում կարող է ասել: «Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայով փոխարինվի, չեմ կարող ասել, բնականոն գործընթաց է: Ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն»,- նկատեց խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ իր հրաժարականի խոսքում ի՞նչ մեսիջներ էր հաղորդում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը հաջորդ օրն արել է այլ հայտարարություն և մեկնաբանել է, հավելյալ մեկնաբանել չեմ կարող»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Վիլեն Գաբրիելյանի անունն է շրջանառվում նոր ոստիկանապետի պաշտոնում, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այդ մասին իրազեկվել է մամուլից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում