Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման եւ դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: