Քաղաքականություն

ԼՀԿ-ն սպասում է ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմքերի ներկայացմանը

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն սպասում է ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմքերի ներկայացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի շտապում կարծիք հայտնել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ, քանի դեռ չի ծանոթացել գործընթացի հիմքերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր խմբակցությանը որևէ մեկը չի դիմել նշված նախաձեռնության հարցով, չկա այն թուղթը, որով նախաձեռնվում է: Երբ կլինի, կմեկնաբանենք: Խորհրդարանական ցանկացած խմբակցություն Սահմանադրական համապատասխան օրենքներով իրավունք ունի նախաձեռնելու ՍԴ դատավորի նկատմամբ նման գործընթաց, և դա խմբակցության իրավունքն է: Խմբակցությունը կնախաձեռնի, կքննարկենք, մեր մոտեցումներով հանդես կգանք»,- ասաց Մարուքյանը:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում