ԲՀԿ-ն այս պահին Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս պահին Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

«Հայաստանի Հանրապետության ՍԴ մասին Սահմանադրական օրենքի համաձայն սպառիչ թվարկած են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր է պատգամավորների ձայների ընդհանուր թվի 3/5-ով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել... Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք որևէ նախաձեռնության, առանց դրա հիմքերն ուսումնասիրելու ու վերլուծելու: Այս պահին մենք այդպիսի հիմք չենք տեսնում»,- ասաց Պետրոսյանը:

Պատգամավորը նշեց, որ այս պահին Սահմանադրական դատարանում չկա անկառավարելի իրավիճակ, և մարմինը գործում է:

«Այլ է խնդիրը, որ առանձին անձինք չեն ներկայանում նիստերին, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս: Խնդիրը Ազգային ժողովից տեղափոխվելու է Սահմանադրական դատարանի դաշտ, թող իրենք որոշեն»,- նշեց նա:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան