Ինովացիա

Մասնագետն առաջարկում է հայության ներուժը ներգրավել արհեստական բանականության լուծումների մշակման մեջ

6 րոպեի ընթերցում

Մասնագետն առաջարկում է հայության ներուժը ներգրավել արհեստական բանականության լուծումների մշակման մեջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարծում է, որ հայ ժողովուրդն առաջատար տեխնոլոգիաների պասիվ սպառողից պետք է վերածվի դրա ստեղծողի, այլապես ապագայում իր տեղը չի ունենա աշխարհում: Այս մասին նա հայտարարեց հատուկ լրագրողների համար կազմակերպված «Հայաստանի նորարարական էկոհամակարգը» խորագիրը կրող ճանաչողական այց-դասընթացի ժամանակ: Օրուջյանի դիտարկմամբ՝ արհեստական բանականությունն այնքան է տարածվել մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում, որ գնալով մարդն ու տեխնոլոգիան միաձուլվում են:

«Որն է ապագան ՝ արհեստական բանականությունը կամ ռոբոտ է դառնում, հետո իր համար բացահայտում է, որ մարդու կարիքը չունի ու մարդուն վերացնում է, կամ մարդու մեջ է մտնում, միաձուլվում նրա հետ՝ ձևավորելով նոր որակ, մարդկային նոր տիպ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Այս տեսլականի պայմաններում՝ Օրուջյանին մտահոգում է հայերի՝ որպես հանդիսատեսի դերակատարումը: «Եթե մենք որպես հայ ժողովուրդ մասնակից չենք այսպիսի տեխնոլոգիական զարգացումներին, մենք պարզապես մնում ենք որպես հանդիսատես, ինչը կործանարար է: Մենք շատ քիչ ենք մտավոր սեփականություն ստեղծում այսօր աշխարհում, եթե ընդհանրապես ստեղծում ենք»,-հավելեց նա:

FAST-ի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն էլ նշեց, որ նմանատիպ դասախոսության անցկացումը լրագրողների շրջանում կապվում է իրենց տեսլականի հետ, որն է ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որում հնարավոր լինեն առաջատար նորարարական լուծումներն ու գիտական ձեռքբերումները: Նրա խոսքով՝ ինչու է Հայաստանում այդքան կարևոր գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը, քանի որ այդ պարագայում զարգացում են ապրում նաև տնտեսության մյուս ճյուղերը: «Բացի նրանից, որ մենք ասում ենք գիտությունն ու տեխնոլոգիաները կարևոր են, մենք իրականացրել ենք հետազոտություն, թե Հայաստանն ինչ է ունեցել գիտական պոտենցիալի տեսանկյունից, ինչ ունի այսօր կամ աշխարհն ուր է գնում տարբեր ոլորտներում և որոնք են լինելու ամենապահանջված ուղղությունները Հայաստանի համար քսան տարի հետո: Մենք բացահայտել ենք, որ Հայաստանի համար ռազմավարական առումով կարևոր են հետևյալ չորս ուղղությունները՝ տվյալագիտություն, բիոտեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտատեխնիկա»,-ասաց Սյուզաննա Շամախյանը` հավելելով, որ հենց այդ ուղղություններով էլ տարբեր նախագծերի զարգացման ծրագրեր են իրականացնում ու ֆինանսավորում: Հիմնադրամն էկոհամակարգի հետազոտություն է իրականացրել, ստեղծվել է ճանապարհային քարտեզ, որում մատնանշել են Հայաստանում կրթության, գիտության և հետազոտական ոլորտների զարգացման իրենց տեսլականը: Աշխատում են նաև կառավարության համապատասխան մարմինների հետ:

«Մենք չենք նայում այսօրվա խնդիրները լուծելու տեսանկյունից, այլ առավել երկարաժամկետ հեռանկարում: Օրինակ, փորձում ենք հասկանալ, որպեսզի 2041 թվականին (տարեթիվը խորհրդանշական է, Հայաստանի Երրորդ Հանրապետության 50-ամյակի տարին է- խմբ.) Հայաստանն ունենա ուժեղ գիտական էկոհամակարգ, ինչ է պետք անել. գուցե մեզ պետք չի 63 բուհ, ինչպես այսօր ունենք, այլ պետք է 5 ուժեղ համալսարան, որպեսզի հաջողություն գրանցենք»,-նշեց FAST- ի փոխնախագահը:

Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց տվյալներ Հայաստանում և աշխարհում կրթության ու հետազոտական ոլորտներին ուղղվող ֆինանսավորման վերաբերյալ: Մասնավորապես, մեր ՀՆԱ 0.2 տոկոսն է ընդամենը ծախսվում բարձրագույն կրթության վրա, մինչդեռ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների (34 անդամ երկրներ, այդ թվում՝ ԵՄ և Հյուսիսային Եվրոպայի երկրներ, ԱՄՆ և այլն) միջինը 1.5 է: Հայաստանում կառավարության ծախսերը բարձրագույն կրթության ոլորտում կազմում են 13.2 տոկոս, ՏՀԶԿ երկրներում՝ 25 տոկոս: Բանախոսի խոսքով՝ Հայաստանում առկա է ծերացող գիտական հանրություն: Սովետական միության փլուզումից հետո գիտությամբ զբաղվողները կամ լքել են երկիրը, կամ սկսել ուրիշ բանով զբաղվել, ինչի արդյունքում ներկայում Հայաստանն ունի միայն շատ ծեր ու երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ:

«Աշխարհում գիտությամբ զբաղվելու ամենաարդյունավետ տարիքը 41-60 տարեկանն է: Մենք այս տարիքային խմբում ունենք շատ քիչ մարդկանց: Երիտասարդները, որքան էլ կարևոր են մեզ համար որպես թիրախային խումբ, բայց որպես գիտական գիտելիքի ստեղծող իրենք այնքան էլ հասուն չեն։ Հետևաբար ավագ սերնդին փոխարինելու անցումային փուլում անհրաժեշտ կլինի գտնել լուծումներ, այլապես գիտության զարգացումը վտանգված կլինի»,-իրենց մտահոգությունը փոխանցեց Սյուզաննա Շամախյանը:

Հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալում է տեխնոլոգիական և նորարարական ոլորտի միջազգային երկու նշանակալի իրադարձություն` «WCIT»-ն` «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը», և «GIF19»-ը՝ «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումը:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում