Life

Ճապոնիայում 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը գերազանցել Է 70 հազարի նշագիծը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը գերազանցել Է 70 հազարի նշագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել Է 70 հազարի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտարարել Է առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:

Նշվում Է, որ 100 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում ավելանում Է 49-րդ տարին անընդմեջ եւ հասել Է 71 հազար 238-ի նշագծին: Գերատեսչության տվյալներով՝ այս ցուցանիշով կանայք զգալիորեն գերազանցում են տղամարդկանց. նրանց բաժին Է ընկնում այդ տարիքային կատեգորիայի մարդկանց 88,1 տոկոսը: Այսպես, 100 կամ ավելի բարձր տարիքի կանանց թիվն այժմ Ճապոնիայում կազմում Է 62 հազար 775, իսկ տղամարդկանցը՝ ընդամենը 8463:

Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկոուկա պրեֆեկտուրայի Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, ըստ Գիննեսի ռեկորդների գրքի, կրում Է նաեւ մոլորակի ամենածեր մարդու տիտղոսը: Ճապոնիայի ամենատարեց տղամարդը Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում