Հասարակական

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ: Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի թիվ Վանեվան, Գեղարքունիք եւ Լճափ համայնքներում նշանակված համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել է 11 թեկնածու: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Լճափում գրանցվել է համայնքի ղեկավարի 5, Վանեվանում՝ 3, Գեղարքունիքում՝ 2 թեկնածու: Գրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են, ովքեր առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ընդ որում, նրանցից չորսը ոչ մի տեղ չեն աշխատում:

Լճափում որպես թեկնածուներ են գրանցվել համայնքի գործող ղեկավար Հայկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլա Սահակյանը, Լճափի միջնակարգ դպրոցի պահակ Վալտեր Գեւորգյանը, աշխատանքային հասցեներ չունեցող Արթուր Շահբազյանը եւ Արմեն Հովսեփյանը: Վանեվանում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել ԱՁ տնօրեն Էմին Սարգսյանը, «Հայփոստ» ձեռնարկության Ծովակի մասնաճյուղի ավագ օպերատոր Իգոր Հարությունյանը, եւ աշխատանքային հասցե չունեցող Ատոմ Մկրտչյանը: Այստեղ առաջադրված չորրորդ թեկնածուն՝ Արծրուն Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել:

Գեղարքունիքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Մեհրաբիկ Հարությունյանը:Համայնքի գործող ղեկավար Կարապետ Ասատրյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում