Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ ԱԻՆ-ում փոքր ավիացիայի անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին:

Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները:

Պատվիրակության անդամ «General Electric Aviation Czech»-ի Չեխիայի և Սլովակիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Միլան Սլապակը ներկայացրել է «L410» ինքնաթիռը և նշել, որ ինքնաթիռն ունի իր դասի ամենամեծ սրահը՝ 19 նստատեղով և կարող է վայրէջք կատարել կարճ, ոչ ասֆալտապատ թռիչքուղիներում և լեռնային շրջաններում:

Այն սովորաբար օգտագործվում է որպես ուղևորատար ինքնաթիռ, բայց կիրառվում է նաև որպես բեռնատար, սանիտարական ավիացիայի, օդապարիկային գործունեության, հսկողության և այլ նպատակներով:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ԱԻ նախարարությունն ունի փոքր ավիացիայի անհրաժեշտություն: Ինքնաթիռները պետք է օգտագործվեն հրդեհաշիջման աշխատանքներում և մարդկանց տարհանելու նպատակով:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, հաշվի առնելով երկրի փոքրությունը, տարհանումը կազմակերպվում է այլ միջոցներով, իսկ հրդեհաշիջումն առավել արդյունավետ դարձնելու հարցում ԱԻ նախարարութունը պատրաստ է քննարկել գործնական առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն առաջարկել է հյուրերին ներկայացնել իրենց արտադրության ինքնաթիռների տեխնիկատակտիկական տվյալները, որպեսզի մասնագետների ուսումնասիրության արդյունքում քննարկվեն համագործակցության հեռանկարները:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել