Հասարակական

Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից. դատախազ

2 րոպեի ընթերցում

Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից. դատախազ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ շեշտեց Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը վերացնելուն:

Դատախազը խնդրեց դատարանից մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Ըստ Սահմանադրական դատարանի` հետևանքները կարող են տեսականորեն առաջանալ այն դեպքում, երբ սովորական դատավարական ընթացակարգի պայմաններում կարձանագրվի, որ պաշտոնաթող նախագահը մեղադրվում է այնպիսի գործողությունների և արարքի մեջ, որի հետ կապված նա օժտված է գործառութային անձեռնմխելիությամբ: Այսինքն` այն դեպքում, երբ դա կապված է նրա կարգավիճակի հետ: Տվյալ դեպքում բոլոր իրավիճակներում, ի վերջո , դատարանները արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողությունները չեն բխում նրա կարգավիճակից»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Դատախազի խոսքով` այդ հանգամանքն իրենց իրավասության սահմաններում գնահատել են նաև դատարանները:

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության նախնական և պարտադիր պահանջին, որում նաև խոսվում է Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա անձեռնմխելիությանը ու նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող: Հետևաբար` ՍԴ-ի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքերը չկան: Խնդրում ենք մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը»,- եզրափակեց Բաղդասարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում