Քաղաքական որոշումը հստակ է՝ կոռուպցիայի դեմ կիսապայքար չի լինելու. Նիկոլ Փաշինյան  

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քննարկեց և հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, որոնց առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը:

«Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայումս հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս միջազգային կառույցների կողմից քննադատվել է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ռաֆիկ Գրիգորյանը՝ ավելացնելով՝ խնդիրը կայանում է նրանում, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին:

Ըստ նրա, հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավվել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին: «Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու և քննելու նպատակով: Մատչելի դարձնել, մասնավորապես, հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձիք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությանը», - ասաց նա:

Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

Իր հերթին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ: Մենք ունեցել են դեպք, իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռքբերված գույքը վաճառքի են հանել, և այդ գույքը ֆորմալ ձևակերպված է եղել ուրիշի անունով: Ըստ էության, մենք իմացել ենք, որ ահա հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ մենք պետք է կամ կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կամ լուռ հետևեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ քաղաքական որոշումը հստակ է՝ կոռուպցիայի դեմ կիսապայքար չի լինելու:

Նախագծերի փաթեթով որոշվում է վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սուբյեկտային սահմանափակումը (մեղադրյալ և կասկածյալ) և սահմանել, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և վերը հիշատակված տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:

Հայերեն العربية English Français

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը