ՊՆ-ն և ԱԱԾ-ն տարածքներ կփոխանակեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Պաշտպանության նախարարությանն ամրացված` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցնի և կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նույն որոշմամբ ԱԱԾ-ին ամրացված` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցվի և կամրացվի ՊՆ-ին:

Ըստ հիմնավորման, որոշումը պայմանավորված է ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու հանգամանքով: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը տեղակայված է Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող շենքում: Նշված շենքի օգտակար մակերեսը (շուրջ 2000 քմ) չի բավականացնում համապատասխան գործառույթներն իրականացնելու համար:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres