Արցախ

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ազգային ժողովի նախագահը, ողջունելով հյուրերին և խոսելով ընդլայնված կազմով խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թարմացնելու օրակարգերը և աշխատելու համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Աշոտ Ղուլյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին՝ ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ և նշել այն հիմնական աշխատանքները, որոնք ճանաչումն ու Արցախի զարգացումն անշրջելի կդարձնեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը, համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, գիտության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում