Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են Արցախում քաղաքաշինության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Կարդացեք հոդվածը` Русский